Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Հայաստանը եւ Բելառուսը համագործակցելու են գիտության ոլորտում

Մարտ 22, 2010թ. 17:47

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մարտի 18-ին Մինսկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի մշակման աշխատանքային խմբի հերթական նիստին:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից ArmAr.am-ին հայտնում են, երկօրյա նիստի ժամանակ Սամվել Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության առաջարկները՝ կապված ԱՊՀ շրջանակներում ինովացիոն համագործակցության հետ:
Կոմիտեի նախագահը այցի ընթացքում հանդիպել է նաեւ Բելառուսի Հանրապետության գիտության եւ տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ի. Վ. Վոյտովի հետ: Մարտի 19-ին ստորագրվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ Բելառուսի Հանրապետության գիտության եւ տեխնոլոգիաների պետական կոմիտեի միջեւ համագործակցության մասին համաձայնագիր, որի նպատակն է աջակցել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ գիտական հետազոտությունների անցկացմանը: Համաձայնագրով կողմերը նախատեսում են անցկացնել համատեղ մրցույթներ՝ Հայաստանի եւ Բելառուսի գիտնականների խմբերի համատեղ իրականացվող նախաձեռնողական գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման եւ համատեղ գիտական միջոցառումների ֆինանսավորման նպատակով:
ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն