Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Արտակ Դավթյան.«Հայ-թուրքական գործընթացը շատ բարդ է, և ձգձգումներ կլինեն, ինչի ականատեսը և լինում ենք»

Մարտ 22, 2010թ. 18:03

davtyanՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի տապալվել կամ ձախողվել: Նման կարծիք հայտնեց մարտի 22-ի ասուլիսում ՀՀ Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «ՀՀԿ» խմբակցության անդամ Արտակ Դավթյանը: «Հայ-թուրքական գործընթացը շատ բարդ է, եւ ձգձգումներ կլինեն, ինչի ականատեսը եւ լինում ենք»,- նշեց նա, հավելելով, որ գործընթացը շարունակվում է, եւ, հավանական է, որ Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: «Հայաստանը շարունակում է այս գործընթացում իր նախաձեռնողական քաղաքականությունը, այժմ համապատասխան քայլեր պետք է իրականացնի Թուրքիան»,- ասաց Ա.Դավթյանը: Միաժամանակ նա հիշեցրեց ՀՀ նախագահի այն խոսքերը, թե Հայաստանը կվավերացնի արձանագրությունները միայն Թուրքիայի խորհրդարանի կողմից դրանք վավերացվելուց հետո: Նրա կարծիքով, միջազգային ողջ հանրությունը սպասում է Թուրքիայի կողմից կառուցողական քայլերի:

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Ա.Դավթյանը նշեց, որ քաղաքակիրթ աշխարհը չի կապում Ցեղասպանության հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ըստ նրա, տարբեր երկրների խորհրդարաններ կշարունակեն ճանաչման բանաձեւի քննարկումը եւ ընդունումը: Նրա կարծիքով, Թուրքիան եւս վաղ թե ուշ պետք է ճանաչի Ցեղասպանությունը, քանի որ ժողովրդավարությանը, Եվրոմիության անդամակցությանը ձգտող երկիրը այլ կերպ չի կարող վարվել:
ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն