Հյուսիս-Հարավ մայրուղու ժամանակացույցը պատրաստ է
Մարտ 22, 2010թ. 18:25
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը մարտի 22-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի ծրագրի պատասխանատու Արտո Ահոնեին: Անդրադարձ է եղել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրին: Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ արդեն հայտարարվել է այդ ծրագրի իրականացման կազմակերպության տնօրենի ընտրության մրցույթը, որի ամփոփումից հետո կսկսվեն նոր գրասենյակի կազմավորման աշխատանքները:
Ա.Ահոնեին մանրամասն ներկայացրել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ կազմված ժամանակացույցը եւ տեղեկացրել, որ ծրագրի իրականացման կազմակերպությունը հուլիսին կսկսի գործել, տեղեկացնում են ՀՀ կապի ու տրանսպորտի նախարարությունից:
ArmAr.am












