Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀՀ նախագահ.«Ադրբեջանն արհամարհում է Միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունքը»

Մարտ 23, 2010թ. 10:00

45000e472ad09233e4f28d93d226b7c5Պաշտոնական այցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ խոսել է նաև տարածաշրջանային խնդիրներից: Երկու երկրների նախագահների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով «Associated Press»-ի, լրագրողի հարցին, թե ինչ փուլում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը,   Սերժ Սարգսյանն ասել է. «Ես փնտրում եմ լուծումներ, որոնք հնարավորություն կտան ԼՂ բնակչությանն անվտանգ ապրել, զարգանալ իր պատմական հայրենիքում։ Սակայն մեր տարածաշրջանում ևս ռազմատենչ հայտարարություններ են հնչում, խորանում է թշնամանքը, փոխադարձ կասկածամտությունը: Այս ամենը հաշվի առնելով, վերջերս ես հրապարակայնորեն առաջարկեցի Ադրբեջանին կնքել ուժի և դրա սպառնալիքի չկիրառման մասին պայմանագիր, ինչը հնարավորություն կտա որոշակի կայունություն հաստատել և որոշակի վստահության մթնոլորտ ձևավորել։ Սակայն՝ փաստորեն մերժելով մեր առաջարկությունը, Ադրբեջանն արհամարհում է Միջազգային իրավունքի այս կարևորագույն սկզբունքը, որը լավ բանի չի կարող հանգեցնել: Այսպիսի իրավիճակ էր նաև 1990-ականների սկզբներին, երբ մենք ասում էինք խաղաղ ճանապարհով պետք է լուծել Ղարաբաղի խնդիրը, Ադրբեջանը գնաց ագրեսիայի և ահա այսօր ունենք այն վիճակը, ինչ որ ունենք»,-ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն