Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Թուրք հասարակությունը բաժանվել է երկու հակադիր բանակների

Մարտ 23, 2010թ. 12:04

007Թուրքիայում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, երկրի մտավորականությունը մասնատված է երկու բանակի. մարդիկ, որոնք գտնում են, որ ամեն կերպ պետք խոչընդոտել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին, և մտավորականներ, որոնք համոզված են, որ Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչմամբ միայն հնարավոր կլինի  սեփական երկիրը փրկել կործանումից:

Եվ ահա, թուրքական Taraf թերթը մարտի 22-ի համարում տպագրվել է 14 ընթերցողների համատեղ հայտարարությունը, որում ասված է. « 1915-ին օսմանյան հայերը ենթարկվել են Մեծ եղեռնի, եւ մեր խիղճը չի ընդունում դրա ժխտումը: Մենք հերքում ենք այդ անարդարությունը, մեր կողմից կիսում ենք մեր հայ եղբայրների ցավը: Մենք բողոքում ենք Էրդողանի կողմից հայ կարիքավորներին որպես պատանդ օգտագործելու դեմ եւ գտնում ենք, որ նրա հայտարարությունը անխղճություն է»:

Հայտարարության տակ ստորագրել են՝ Մուրադ Օզգունայ, Օմեր Ֆարուք, Հյուրիեթ Քարադենիզ, Յեթեր Օզդեմիր, Շահին Ադնան, Էրդալ Քարայազգան, Սերափ Քայա, Նեսրին Քայա, Այլա Շեշան, Ալի Շենալփ, Մուհթեշեմ Օզդամար, Նեջմի Դեմիջի, Նեդիմ Արուլ:

Իսկ այսօր արդեն հայտարարության հեղինակների դեմ մեծ արշավ է սկսվել հակառակ բանակից: Թուրքական որոշ լրատվամիջոցները մեծ աղմուկ են բարձրացրել` վերանշյալ հայտարությունը համարելով  Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության փաստի ընդունում և թուրք ազգի նսեմացում:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն