Ռումբ կա՞, թե՞ չկա…
Մարտ 23, 2010թ. 13:46
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի և հասարակայնության հետ վարչությունան տեղեկության համաձայն, այսօր ժամը 12:40-ին Կենտրոնի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, թե Խորենացի 7 հասցեում գտնվող Պետական Եկամուտների կոմիտեի շենքում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այդ մասին տեղյակ են պահվել համապատասխան բոլոր գերատեսչությունները:
Այս պահին Պետական եկամուտների կոմիտեի շենքը տարհանված է, բոլոր աշխատակիցները շենքից դուրս են բերված։
ArmAr.am












