Ֆրանսիայում համազգային գործադուլ է
Մարտ 23, 2010թ. 18:11
Ֆրանսիայում` Նիկոլա Սարկոզիի կողմից իրականացվող տնտեսական և սոցիալական բարեփոխումների դեմ համազգային գործադուլ է տեղի ունենում Գործադուլը սպառնում է կաթվածահար անել երկրի երկաթուղային տրանսպորտը: Այսօր Ֆրանսիայում աշխատանքի դուրս չեն եկել հազարավոր մարդիկ: Նրանք բողոքում են կենսաթոշակային համակարգի պլանային բարեփոխումների, բյուջետային ծախսերի կրճատման, ինչպես նաև` ազգաբնակչության գնողունակության նվազման դեմ: Գործադուլի առավել ակտիվ մասնակիցների թվում են ուսուցիչների արհմիությունները, տրանսպորտի և պետական համակարգերի աշխատակիցները: Արհմիությունների տեղեկատվությամբ, գործադուլին մասնակցում են հանրակրթական դպրոցների 50%-ը: Չեն աշխատում երկրի գնացքների կեսը: Այս մասին փոխանցում է BBC News-ը: ArmAr.am












