Էրդողանը հանդիպելու է թուրքահայ համայնքի ներկայացուցչի հետ
Մարտ 24, 2010թ. 10:05
Թուրքական «Սթար» (Star) լրատվական կայքը վկայակոչելով կառավարության աղբյուրները հայտնում են, որ մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թահիփ Էրդողանը հանդիպելու է այդ երկրի հայկական համայնքի ակնառու անձանցից մեկի` Սուրբ փրկիչ հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ:
Թուրքական լրատվամիջոցները որպես նշված հանդիպման շարժառիթ մատնանշում են անցած շաբաթ Լոնդոնում հնչեցրած Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի, հարկ եղած դեպքում Թուրքիայից կարտաքսվեն այդ երկրում անօրինական բնակության հաստատած 100 հազար հայերը:
ArmAr.am












