Բակո Սահակյանն ընդունել է կոնֆերանսի մի խումբ մասնակիցների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Շուշիի ջարդերի 90-ամյա և Բաքվի ջարդերի 20-ամյա տարելիցներին նվիրված Արցախում անցկացվող միջազգային գիտագործնական կոնֆերանսի մի խումբ մասնակիցների:
Բակո Սահակյանը կարևորել է Արցախում նման կոնֆերանսի անցկացումը և ընդգծել, որ Շուշիի և Բաքվի ջարդերը մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից են և միեւնույն պատմաքաղաքական շղթայի օղակներն են:
Արցախի Հանրապետության նախագահը նշել է, որ ապագայում այդօրինակ զարգացումները բացառելու համար առաջին հերթին անհրաժեշտ է բազմակողմանիորեն ուսումնասիրել դրանք՝ խնդիրը դիտարկելով պատմական, քաղաքական, մշակութային, ազգագրական, տնտեսական եւ այլ տեսանկյուններից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Armar.am












