Արցախի Հանրապետության Նախագահը հրավիրել է խորհրդակցություն
Մարտ 24, 2010թ. 12:59
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին հրավիրել է խորհրդակցություն` նվիրված սոցիալապես անապահով խմբերի քաղաքացիներին ծառայությունների դիմաց տրվող դրամական օգնության հարցերին:
Երկրի ղեկավարը կարեւորել է պետության կողմից սոցիալապես անապահով խավերի նկատմամբ հատուկ վերաբերմունքի ցուցաբերումը` այն համարելով սոցիալական արդարության հանգուցային բաղդրամասերից մեկը:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը` մոտակա ժամանակաշրջանում սոցիալապես անապահով խմբերին տրվող օգնության չափերի բարձրացման կապակցությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ












