Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

«Մեր Շուշին. հիշելով անցյալը, ըղձալով ապագան» խորագրով միջոցառում

Մարտ 24, 2010թ. 13:22

ShushiՄարտի 18-ին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանության եւ Համահայկական հիմնադրամի Արեւելյան ափի գրասենյակի հովանու ներքո կազմակերպվել է միջոցառում`«Մեր Շուշին. հիշելով անցյալը, ըղձալով ապագան» խորագրով:

Միջոցառմանը մասնակցել են ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեւոր հայրեր, բազմաթիվ ամերիկահայեր, ներկա է եղել նաեւ Լինսի հիմնադրամի փոխնախագահ եւ Միացյալ հայկական ֆոնդի տնօրեն Հարութ Սասունյանը:

Ողջույնի խոսքում դեսպան Մարգարյանը, մեծապես կարեւորելով Համահայկական հիմնադրամի գործունեությունը անցած 17 տարիների ընթացքում նշել է, որ այն ունի ոչ միայն նյութական, այլեւ` բարոյական արժեք: Հայոց պետականության ամրապնդման առաջին դժվարին, մութ եւ ցուրտ տարիներին, հիմնադրամի գործունեությունը հույս է արթնացրել հայ ժողովրդի մեջ` հիշեցնելով, որ Հայաստանը միայնակ չէ, որ համայն հայությունը միասնական է:

Այնուհետեւ հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Լազարյանը ներկաներին ծանոթացրել է հիմնադրամի գործունեությանը եւ ծրագրերին, որոնք ներառում էին կրթական, առողջապահական եւ գյուղատնտեսական ոլորտները, ներկայացրել է Շուշիի վերականգնման ծրագրերը:

Ցուցադրվել է կարճամետրաժ ժապավեն` նվիրված Շուշիի բնակիչների կենսապայմաններին եւ կարիքներին:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն