Պուտինը հեռախոսազրուց է ունեցել Էրդողանի հետ
Մարտ 24, 2010թ. 14:21
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը նախօրեին հեռախոսազրուց է ունեցել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Ինչպես Ռիա Նովոստիին հայտնել է Ռուսաստանի վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են առեւտրատնտեսական շրջանառության ներկայիս իրավիճակը, լայնածավալ միջազգային ծրագրերի իրականացման ընթացքը, այդ թվում` էներգետիկայի ոլորտում:
ArmAr.am












