Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Դավիթ Շահնազարյան. «Ադրբեջանը համաձայնել է նորացված փաստաթղթին, իսկ Հայաստանը դա չի արել»

Մարտ 24, 2010թ. 14:59

Shahnazaryan«ՀՀ իշխանություններն անընդհատ փորձում են Մինսկի խմբին զուգահեռ այլ ձեւաչափեր խրախուսել, իսկ Ադրբեջանը փորձում է ամրապնդել Միսնկի խումբը, երկրորդ. Ադրբեջանը համաձայնել է նորացված փաստաթղթին, իսկ Հայաստանը դա չի արել: Իսկ Ադրբեջանն էլ հստակ չի հայտարարում, որ Հայաստանը մերժել է այդ փաստաթուղթը: Սա բոլորովին նոր իրավիճակ է, քանի որ նախկինում միշտ Հայաստանն ավելի պատրաստակամ էր առաջարկներն ընդունելու հարցում: Աստեղից կարելի է եզրակացություն անել, որ նորացված փաստաթուղթն ակնհայտորեն ավելի ձեռնտու է Ադրբեջանին, քան մադրիդյան սկզբունքները»,- մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ-ի անդամ Դավիթ Շահնազարյանը.

Դավիթ Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ ԼՂ խնդրի լուծողը ոչ Հայաստանն է, ոչ էլ Ադրբեջանը, այն կախված է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններից: Նրա ներկայացմամբ, Բաքուն վերջին շրջանում բացահայտումներ է անում՝ կապված բանակցություններում քննարկվող տարբերակի վերաբերյալ, դրանով խախտում է գաղտնիության սկզբունքը, սակայն Հայաստանը չգիտես ինչու չի բողոքում: Հարցին, թե ինքը ո՞ր կողմի հայտարարություններին է ավելի շատ հավատում. Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի, Դ. Շահնազարյանը պատասխանեց, որ ինքը հավատում է իր ունեցած տեղեկություններին՝ հիշեցնելով, որ հրապարակված մարդիդյան սկզբունքների 6 կետերում նշվում է, որ առնվազն 5 շրջաններ պետք է վերադարձվեն Ադրբեջանին եւ դրան համաձայնել է հայկական կողմը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի Ադրբեջանին ուղղված ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնագիր կնքելու առաջարկին, ընդդիմադիր գործիչն ասաց, որ դա ընդամենը փորձ է շեղել գործընթացը մադրիդյան սկզբունքներից, քանի որ «տպավորություն է, որ անկեղծության պահը մոտ է, ուստի Հայաստանը փորձում է խուսանավել»:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն