Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Սկսվում է պաշտպանության ռազմավարական վերանայման չորրորդ փուլը

Մարտ 24, 2010թ. 15:25

hh-pnՄարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էին հանձնաժողովի համանախագահներ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին և ամփոփվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման երրորդ փուլի ընթացքում կատարված աշխատանքները, որը կոչված էր կանխորոշելու պաշտպանության ոլորտում ներգրավված պետական կառավարման մարմինների պլանավորման աշխատանքների հետագա ընթացքը: Հանձնաժողովի մշակած փաստաթղթերի փաթեթն ամուր հիմք է ստեղծել պաշտպանության ոլորտում երկարաժամկետ պլանավորում իրականացնելու համար: Համանախագահներն իրենց գոհունակությունը հայտնեցին նախորդ ամիսների ընթացքում հանձնաժողովի և նրան կից փորձագիտական խմբերի աշխատանքից:

Նիստի ընթացքում որոշվեց տվյալ փուլի ընթացքում մշակված ռազմավարական պլանավորման փաստաթղթերը սահմանված ժամկետներում ներկայացնել հաստատման:

Համանախագահները հանձնաժողովի հետագա աշխատանքները կազմակերպելու և պաշտպանության ռազմավարական վերանայման չորրորդ փուլը սկսելու վերաբերյալ համապատասխան ցուցումներ տվեցին: Այս մասին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն