Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Սիրիան պատրաստվում է Իսրայելի դեմ պատերազմի

Մարտ 25, 2010թ. 12:00

Siria.pegԻսրայելը, բացի ուժի լեզվից, այլ լեզու չի հասկանում։ Ինչպես հաղորդում է Курсор տեղեկատվական գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։ Al Manar հեռուստաալիքի եթերում, որին հովանավորում է «Հզբոլլահ» կազմակերպությունը, ալ-Ասադը նշել է, որ իր երկիրը պատրաստվում է Իսրայելի դեմ պատերազմի։

Ասադը նաև խոստացել է «Հզբոլլահին» անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Իսրայելին դիմադրելու հարցում։ «Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց հաշվի առնելով Իսրայելի հայտարարությունները՝ հասկանում ենք, որ այն անխուսափելի է»,- հավելել է Սիրիայի առաջնորդը։

«Իսրայելը թույլ է։ Սիոնիստներն արդեն վաղուց կորցրել են իրենց ուժը։ Նրանք պարտավոր են ձգտել համերաշխության, քանի որ հաջորդ ռազմական հակամարտության դեպքում նրանց բախտը պարզապես չի բերի»,- եզրափակել է Բաշար Ասադը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն