Ի պաշտպանություն ջավախքահայության
Մարտ 25, 2010թ. 09:30
Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև Ազգային նոր պահպանողական շարժումն այսօր բողոքի ցույց է կազմակերպելու է ` ի պաշտպանություն ջավախքահայության։ Շարժման ներկայացուցիչները ՄԱԿ – ի ներկայացուցչությանը պատրաստվում են նաև նամակ հանձնել:
«Այսօր ոչ միայն հայաստանյան իշխանություններն, այլև միջազգային հանրությունը պիտի իր բողոքի ձայնը բարձրացնի` կանխելու Վրաստանի սահմանապահների կողմից հայ ազգաբնակչության հանդեպ նվաստացուցիչ քայլերով իրականացվող մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները, մասնավորապես` Հայաստան Վրաստան սահմանագծի վրա հայալեզու գիրք-գրականություն, մամուլ ու պարբերական ամսագրեր Ջավախք հասցնելու արգելքը» -ասված է Ազգային նոր պահպանողական շարժման տարածած հայտարարության մեջ:
ArmAr.am












