Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Էրդողանն արդարացվում է «հայի» ձեռքո՞վ

Մարտ 25, 2010թ. 13:29

erdohanԻնչպես տեղեկացրել էր ArmAr.am-ը մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թահիփ Էրդողանը հանդիպելու է այդ երկրի հայկական համայնքի հայտնի անձանցից մեկի` Ստամբուլի Սուրբ փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ,  Սուրբ փրկիչ հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ  Պետրոս Շիրինօղլուի հետ:

Թուրքական լրատվամիջոցները որպես նշված հանդիպման շարժառիթ մատնանշում են անցած շաբաթ Լոնդոնում հնչեցրած Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի, հարկ եղած դեպքում Թուրքիայից կարտաքսվեն այդ երկրում անօրինական բնակության հաստատած 100 հազար հայերը:

Բայց մինչ սպասվող հանդիպումը թուրքական TRT հեռուստաընկերության եթերում հայտարարությամբ հանդես է եկել  Պետրոս Շիրինօղլուն:

Նա նախ  ասել է, որ Էրդողանը մշտապես մոտիկից է հետեւում հայ համայնքի խնդիրներին, դրանով փորձելով ընդգծել վարչապետի դրական վերաբերմունքը թուրքահայության նկատմամբ: Ապա հավելել, թե  մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո ինքը հայ համայնքի անունից որեւէ հաղորդագրություն չի տարածելու:

Սակայն հայ համայնքի ներկայացուցիչի` թուրքական  հեռուստաեթերով հանդես գալը, այլ նպատակ էր հետապնդում: Այսպես. Շիրինօղլուն փաստորեն փորձել է որպես պոլսահայ, օգնել վարչապետ Էրդողանին դուրս գալ ստեղծված անհարմար իրավիճակից: Ինչպես հայտնի է, Էրդողանը նման իրավիճակում է հայտնվել BBC-ին տված տխրահռչակ հայտարարությունից հետո, հայտարելով, թե Թուրքիան կարող է վտարել իր երկրում գտնվող 100 հազար անօրինական  հայերին:

Եվ ահա, թե ինչպես է փորձել Էրդողանի հիմարությունն արդարացնել հայ համարվող   Պետրոս Շիրինօղլուն: «Մենք վարչապետին պետք է ասեինք 70 հազար Թուրքիայի եւ 30 հազար Հայաստանի քաղաքացի հայ կա Թուրքիայում, սակայն սխալմամբ ընդհանուր 100 հազարը նշել ենք որպես անօրինական հայերի թիվ, որն էլ արտասանել է Էրդողանը: Իսկ Էրդողանն էլ մեզ վստահելով արտասանել է այդ թիվը»: Ապա եզրակացրել, թե  «Լոնդոնում վարչապետի ասած խոսքը սրտից չի բխել »: Չբավարավելով ասվածով, հայ համարվող Շիրինօղլուն, նույնիսկ  ներողություն է հայցել Էրդեղանից, ապա շնորհակալություն հայտնել իրեն վստահելու համար:

Փաստորեն, թուրք իշխանավորին անելանելի իրավիճակից հանելու գործը վստահվեց պոլսահայի և  հայի շուրթերց (իհարկե, դժվար է ասել, թե Շիրինօղլուն որքանով է հայ) անգամ ներողություն հնչեց` առ էրդողանը:

Ի դեպ, նկատենք, որ թուրքական լրատվամիջոցներում քիչ չեն այն տեղեկությունները, որոնք հաստատում են  Էրդողան- Շիրինօղլու մերձ կապերի մասին: Այնպես, որ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե հայ համայնքի ներկայացուցչի, այլ Էրդողանի հրահանգները կատարևող խամաճիկի հետ և ուրիշ ոչինչ…: Իսկ մեկնաբանություններն ավելորդ են:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն