«Արձանագրությունների հարցում հոգեբանական գործոն էլ կա»
Մարտ 25, 2010թ. 13:48
«Երեք տարի առաջ ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայաստանի հետ հարաբերությունները կհասնեին ներկայիս կետին: Արձանագրությունների հարցում հոգեբանական գործոն էլ կա: Ֆորմալ առումից բացի կա քաղաքական ու հասարակական հոգեբանության ժամանակացույց, որը պետք է առավել ճիշտ կերպ սահմանենք»: Հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն «CNNTurk»-ի հեռուստաեթերով:
Դավութօղլուի խոսքով` առկա ստատուս քվոն ոչ մեկի` այդ թվում և Ռուսաստանի շահերից չի բխում: Իսկ այն հարցին, թե արդյոք Էրդողանը մեկնելու է ԱՄՆ` միջուկային անվտանգության ապրիլյան գագաթաժողովին մասնակցելու, Դավութօղլուն պատասխանել է, որ Թուրքիան անպայման ներկայացված կլինի այդ գագաթաժողովում, բայց դեռ հայտնի, թե չէ ինչ մակարդակով:
ArmAr.am












