«Ծաղկազարդը տոնում են մանուկները»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը համագործակցաբար ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ նախաձեռնել է ՙԾաղկազարդը տոնում են մանուկները՚ ծրագիրը: Ծրագիրը կյանքի է կոչվում մասնակցությամբ Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերի, տեղական ինքնակառավարման մարմինների և Երևանի ու մարզերի մի շարք մանկապարտեզների:
Ծրագրի շրջանակներում մարտի 25-28-ը մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները դաստիարակների ուղեկցությամբ կայցելեն եկեղեցիներ, որտեղ կկատարվի մանուկների օրհնության կարգ: Տոնական հանդիսությունները կշարունակվեն եկեղեցիների բակերում, որտեղ կավճանկարի միջոցով մանուկները կարտահայտեն նաև իրենց տպավորությունները և ընկալումները օրվա խորհրդի վերաբերյալ:
Մարտի 26-ին, ժամը 1100-ին, Երևանում, Մալաթիայի Ս. Երրորդություն եկեղեցում տեղի կունենա «Ծաղկազարդը տոնում են մանուկները» միջոցառում մասնակցությամբ շուրջ 1000 մանուկների:
ArmAr.am












