ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև պայմանագիրը կստորագրվի ապրիլին
Մարտ 25, 2010թ. 14:25
Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների վերաբերյալ պայմանագրի լսումները ԱՄՆ սենատում կարող են սկսվել արդեն ապրիլ-մայիս ամիսներին: Այս մասին, ըստ Ռիա Նովոստի գործակալության, նշել է սենատի միջազգային հանձնաժողովի ղեկավար Ջոն Քերրին:
«Պայմանագրի ստորագրման հետ կապված աշխատանքների շրջանակներում մենք պատրաստվում ենք լսումներ իրականացնել Զատիկից (ապրիլ 4) մինչև Հիշատակի օր (մայիս 31) ընկած ժամանակահատվածում»,- ասել է սենատորը:
Ըստ աղբյուրի, համաձայնագրի ստորագրման հավանական վայրը կարող է լինել Չեխիայի մայրաքաղաք Պրահան, սակայն ստորագրման վերջնական ժամկետն ու վայրը որոշելու են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները:
ArmAr.am












