Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Արմեն Աղայան. «Արտահերթ ընտրությունների որևէ վտանգ չկա»

Մարտ 25, 2010թ. 15:03

002g01zt«Խորհրդարանն ու ընդդիմությունն այնքան ուժ չունեն, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վրա ազդեն»: Այս մասին ասել է  «Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը:

«ՀԱԿ-ը համարյա համաձայն է, խորհրդարանական ընդդիմության դաշնակցական թևն էլ համաձայնության քայլեր անում է: Արձանագրությունների հեղինակ Հայաստանի դեմ պայքարի ապակառուցողական քննադատության տարբերակն անթույլատրելի է ու մերժելի»,- ասաց Աղայանը:

Նրա դիտարկմամբ, իշխանափոխության խնդիրն այսօր այլ ձևակերպում է ստանում, աստիճանաբար կապվում է «ընդդիմադիրափոխության» հետ: Ըստ Աղայանի, մեր հասարակությունն իրավունք ունի ունենալ այնպիսի ընդդիմություն, որն ազգային խնդիրների շուրջ հստակ ազգային դիրքորոշումներ կունենա:

Սակայն Արմեն Աղայանն արտահերթ ընտրությունների որևէ վտանգ չի զգում, ավելին` նա վստահ է, որ իշխանական թևում դրա մասին չեն էլ մտածում:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է վերադառնալ քաղաքականություն, Ա. Աղայանը նշեց, որ վարչական ռեսուրսին տիրապետողն իշխանություններն են, և «սպասել Քոչարյանից, որ նա ժողովրդական ընտրությամբ կգա իշխանության, հնարավոր չէ»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն