Հայ-թուրքական հարաբերությունները` մարտահրավեր
Մարտ 26, 2010թ. 09:00
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը խոսելով հայ-թուրքական հարաբերություններից ասել է, թե Վաշինգտոնի համար հայ-թուրքական գործընթացը շարունակում է մնալ որպես գերակա ուղղություն: Բայց դրանով հանդերձ այն միաժամանակ դեռեւս շարունակում է մարտահրավեր համարվել։
Նա այն համոզմանն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը օգնում է տարածաշրջանում ինտեգրացիայի հիմքեր ստեղծելուն եւ կհանգեցնի տարածաշրջանային կայունության եւ երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման։
«Հայ եւ թուրք հասարակությունների մոտ պետք է հարաբերությունները կարգավորելու պահանջ առաջացնել, ինչը թույլ կտա քաղաքական գործիչներին այս ուղղությամբ հետագա քայլեր անել»,- ասել է Մարի Յովանովիչը:
ArmAr.am












