Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Երեւանի N 29 միջնակարգ դպրոցն անվանակոչել է Անդրանիկ Մարգարյանի անունով

Մարտ 25, 2010թ. 18:00

Հայաստանի կառավարությունը մարտի 25-ին կայացած արտագնա նիստում որոշում է կայացրել Երեւանի N 29 միջնակարգ հանրակրթական դպրոցն անվանակոչել է վաղամեռիկ վարչապետ, պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի անունով։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր` մարտի 25-ին, նրա մահվան օրը, երկրի ղեկավարությունը ՀՀ նախագահի գլխավորությամբ այցելել է պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին, եւ նրա անվամբ դպրոց կոչելը նույնպես մեր ժողովրդի երախտիքի արտահայտությունն է Անդրանիկ Մարգարյանի հանդեպ։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն