Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ցեղասպանություն, Քաղաքականություն

«Հայաստանը երբեւէ հարցականի տակ չի դրել եւ չի դնելու ոչ ցեղասպանության փաստը, ոչ էլ դրա միջազգային ճանաչման կարեւորությունը»

Մարտ 26, 2010թ. 10:30

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի պատասխանը «News.am» լրատվական գործակալության հարցինKirakosyan

Հարց. Ըստ որոշ լրատվամիջոցների, Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ իր մասնակցությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին պայմանավորվածություն է ձեռք բերվել ցեղասպանության վերաբերյալ քննարկումների մասին: Արդյոք համապատասխանում են իրականությանը այդ պնդումները:

Պատասխան. Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի նախկին արտգործնախարարը այդպիսի բան կարող էր ասել: Սակայն եթե դա իրականություն է, ապա դա առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ ես ներկա եմ եղել այն հանդիպումներին, որոնց արդյունքում սկսվել եւ շարունակություն է ստացել հայ-թուրքական կարգավորման գործընթացը, երբ որեւիցե պայմանավորվածություն ցեղասպանության եղելության քննարկման մասին չի եղել:

Թե Հանրապետության Նախագահը, թե արտգործնախարարը բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ Հայաստանը երբեւէ հարցականի տակ չի դրել եւ չի դնելու ոչ ցեղասպանության փաստը, ոչ էլ դրա միջազգային ճանաչման կարեւորությունը: Հայաստանի ԱԳ նախարարն այդ մասին հայտարարել է անգամ 2008 թ. նոյեմբերին Ստամբուլում` Թուրքիայի այն ժամանակվա  արտգործնախարար Բաբաջանի հետ հանդիպումից րոպեներ առաջ: Այսօր, այս հարցի շուրջ որեւէ շահարկում անհարիր է եւ անտեղի:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն