Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Շվեդները շարունակում են թուրքերին սիրաշահել

Մարտ 26, 2010թ. 11:00

Շվեդիայի խորհրդարանը կարող է կրկնական քվեարկություն անցկացնել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանությունը ճանաչող օրինագծի հարցով,- թուրքական NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդը` կրկին ափսոսանք հայտնելով այդ փաստաթղթի ընդունման կապակցությամբ:

Ըստ նրա, 100-ամյա վաղեմության իրադարձությունները քննարկման դնելը սխալ է: «Այսօր հարկավոր է մտածել ոչ թե 1915, այլ 2015 թվականի մասին, երբ Թուրքիան կարող է դառնալ ԵՄ լիիրավ անդամ»,- հայտարարել է Բիլդը եւ տեղեկացրել, որ 2011 թվականին Ռիկսդագը կարող է կրկին անդրադառնալ վերոհիշյալ օրինագծին:

Նա հույս է հայտնել, որ փաստաթուղթը բացասաբար չի անդրադառնա Թուրքիա-Շվեդիա հարաբերությունների վրա: «Մենք մշտապես եղել ենք Թուրքիայի բարեկամը»,- նշել է Բիլդը:

«Հայերն այսօր»

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն