Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Թուրքիան առաջարկում է Ցեղասպանության հարցը քննարկել Հաագայի դատարանում

Մարտ 26, 2010թ. 11:42

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից պատգամավոր Շուքրյու Էլեքդաղը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել մի փաստաթուղթ, որում երկու առաջարկ է արվում. կա’մ Անկարան դիմում է Հաագայի միջազգային դատարան` Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներից բացատրություն ստանալու պահանջով, կա’մ Հայաստանի հետ միասին է դիմում դատարան` քննարկելու 1915 թվականի իրադարձությունները:

Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, նախընտրությունը, հավանաբար, կտրվի երկրորդ տարբերակին. ընդ որում` Անկարան Երեւանին նման առաջարկով կդիմի մինչեւ ապրիլի 24-ը:

Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բարաք Օզուգերգինը նույնպես հայտարարել է, որ Անկարան մտադիր է Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել միջազգային իրավական հարթություն:

«Հայերն այսօր»

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն