Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Նոր ցատկ Դավութօղլու կողմից

Մարտ 26, 2010թ. 12:34

DavutorluԹուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի վերլուծաբանն անդրադարձել է «CNNTurk» հեռուստաընկերության «Անկարայի հետնաբեմը» հաղորդմանը մասնակցելու ժամանակ Դավութօղլուի ներկայացրած դիտարկումներին: Թուրք հոդվածագիը նախ նկատում է, թե մի կողմից հետ է կանչվում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը, մյուս կողմից Դավութօղլուն ջերմ ազդակներ է հղում հայկական սփյուռքին: Հեռուստաեթերից Դավութօղլուն ասել է, որ ինչքան էլ ծանր ու դժվար լինեն հայերի ու թուրքերի միջև առկա խնդիրները, անհրաժեշտություն կա, որ կողմերն ուղղակիորեն շփվեն: Ըստ նրա` նույնիսկ կարելի է և պետք, որ բողոքավոր խմբերի հետ ևս մերձեցում իրականացվի: Ֆիքրեթ Բիլան համոզված է, որ հետևյալ հայտարարությամբ Դավութօղլուն ուղերձ է հղում սփյուռքահայությանը.

«Մենք միայն Հայաստանի հետ չէ, որ ուզում ենք կարագավորել հարաբերությունները: Միևնույն ժամանակ ցանկանում ենք շփման մեջ մտնել սփյուռքում բնակվող հայերի հետ: Ներկայիս հանգրվանում սխալ կլինի հայությանը մերձենալ հատվածաբար: Եկեք դա լավ հասկանանք: Հայկական համայնքերն են, որ կկարողանան մեր երկխոսությունը կյանքի կոչել»:

«Milliyet»-ի վերլուծաբանն էլ եզրակացնում է. «Թուրքիայի արտգործնախարարի`  ԱՄՆ-ի հայության հետ շփման մեջ մտնելու ցանկությունը հայ-թուրքական կարգավորման գործընթացում կարող է դիտվել իբրև նոր ցատկ»:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն