Կհանդիպեն պարսկալեզու երկրների ղեկավարները
Մարտ 26, 2010թ. 16:40
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն այսօր մեկնելու է Թեհրան, որտեղ Իրանի եւ Աֆղանստանի ղեկավարների հետ մասնակցելու է Նավրուզի տոնակատարություններին:
Ակնկալվում է, որ Տաջիկստանի եւ Աֆղանստանի նախագահների Թեհրանում գտնվելու ժամանակ կանցկացվեն պարսկալեզու երկրների ղեկավարների երկկողմ եւ եռակողմ հանդիպումներ: Այդ ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային համագործակցության զարգացման հարցեր:
Ռահմոնի այցն Իրան կավարտվի մարտի 28-ին:
ArmAr.am












