Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Բրազիլիայի նախագահ.«Ես գնում եմ Իրան, որովհետեւ չեմ ցանկանում, որ կրկնվի Իրաքում թույլ տրված սխալը»

Մարտ 26, 2010թ. 17:15

5Բրազիլիայի նախագահ Լուլա դե Սիլվան հայտարարել է, որ  մայիս ամսին այցելելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Իր այցի նպատակը նա մեկնաբանել է հետևյալ կերպ. կանխարգելելու այն ճգնաժամը, որն առաջացել է այդ երկրի միջուկային ծրագրի պատճառով` արեւմտյան ուժերի հետ առկա բախման պատճառով:

Լուլա դե Սիլվան ասել է. «Դուք արդեն գիտեք, թե որքան են ինձ քննադատել իմ այն մտադրության համար, որ ես որոշել եմ հանդիպել նախագահ Ահմադինեժադին: Այնուհանդերձ, ես որոշել եմ գնալ Իրան: Ես գնում եմ այնտեղ, որովհետեւ չեմ ցանկանում, որ կրկնվի Իրաքում թույլ տրված սխալը»,- ասել է Բրազիլիայի նախագահ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն