Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Նախագահը հրամանագիր է ստորագրել գարնանային զորակոչ անցկացնելու մասին

Մարտ 26, 2010թ. 14:02

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին հրամանագիր է ստորագրել 2010 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Հրամանագրի համաձայն, 2010 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

2010 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն