Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Հայաստանն ինչպե՞ս դարձնել սոցիալական պետություն

Մարտ 26, 2010թ. 14:12

Ինչպես տեղեկացրել ենք ՀՅԴ-ն Երևանում կազմակերպել է  երկօրյա համաժողով: Արդեն երկրորդ օրն է, ինչ տարբեր պետություններից ժամանած հյուրերը եւ Հայաստանի մասնագետները քննարկում են, թե ինչպես է հնարավոր Հայաստանը դարձնել սոցիալական պետություն:

Ֆինանսատնտեսական եւ սոցիալական ճգնաժամերի պատճառով այսօր ամբողջ աշխարհում մեծացել է արհեստակցական միությունների դերը: Այդ կառույցները, որպես կանոն պայքարում են աշխատավորների իրավունքների համար, երբեմն դիմում են պայքարի կոշտ մեթոդների: Այդպես է ամբողջ աշխարհում, բայց ոչ Հայաստանում:

1980 թվականի համեմատությամբ Հայաստանի արհիմությունների անդամների թիվը կրճատվել է 5 անգամ: Եթե 10 տարի առաջ Հանրապետությունում գործում էր շուրջ 10 հազար արհեստակցական կազմակերպություն, ապա այսօր պետական ռեգիստրում գրանցված է ընդամենը 804 արհեստակցական կազմակերպություն: Կառույցներն այս պահին պարզապես ունկնդրի կարգավիճակով են հետեւում հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին, ասում է Աժ աշխատակազմի աշխատակից Հրաչ Հովհաննիսյանը:

«Աշխատավորների սոցիալական դրության վատացման առնչությամբ՝ գների շեշտակի աճ, կենսաթոշակների եւ աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտություն, աշխատատեղերի զանգվածային կրճատումներ, սպառողական զամբյուղի սահմանում եւ այլն, արհմիությունները այդպես էլ օրենսդրությամբ իրենց վերապահաված ոչ մի կտրուկ քայլի չեն դիմել, բավարարվել են սոսկ ոչ մասայականություն վայելող թերթերում վախվորած հայատարարություններ անելով:

Արհմիությունների հիմնական զենքը՝ գործադուլ կազմակերպելը, այնպիսի դժվարություններ ունի իր ներսում, որ ոչ մի արհմիություն հանձն չի առնի մտնելու այդ գործընթացի մեջ: Այս ուղղությամբ օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն կա: Լուրջ խնդիր է սեւ շուկայի, այսպես ասած «ֆայլաբազար»- ի աշխատուժը օրինական դաշտ բերելը, նրանց շահերը պաշտպանելը, դասակարգելը, ատեստավորելը, հարկ եղած դեպքում՝ վերապատրաստելը, ըստ մասնագիտության եւ կարգի՝ համապատասխան վկայական տալը: Արհմիությունները, Գործատուների միության եւ Աշխատանքի պետական տեսրության հետ համատեղ, կարող են այդ ոլորտում օգտակար գործ անել»- ասել է Հրաչ Հովհաննիսյան:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն