Թուրքիայի առաջ պետք է պայման դրվի
Մարտ 26, 2010թ. 13:48
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Հայաստանը շատ արագ վավերացնի հայ- թուրքական արձանագրությունները եւ պայման դնի Թուրքիայի առջեւ. երկու ամսվա ընթացքում չվավերացնելու դեպքում` վավերացումը չեղյալ կհայտարարվի: ԱԻՄ նախագահն այսօր այդ մասին խոսել է ՙՏեսակետ՚ մամուլի ակումբում:
Թեմային նույն ակումբում ավելի ուշ այսօր անդրադարձել է Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Վերջինս չի բացառել, որ հայ- թուրքական արձանագրությունների վավերացման հարցում միջազգային հանրությունը ուժեղացնի ճնշումը երկու երկրների վրա եւ պարտադրի, որ կողմերը արձանագրությունները վավերացնեն միաժամանակ:
ArmAr.am












