Հայաստանն անցնում է ամառային ժամանակի
Մարտ 26, 2010թ. 15:15
Հայաստանը այս շաբաթ լույս կիրակի գիշերը անցնում է ամառային ժամանակի: Ինչպես տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքի համաձայն՝ մարտի վերջին կիրակի օրը (մարտի 28-ին) ժամը 2-ին Հայաստանի տարածքում ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամ առաջ տանել։
Նշենք, որ ամբողջ աշխարհում ամառային ժամանակին անցնելու համակարգից օգտվում են մոտ 110 երկրներ: Առաջին անգամ ժամացույցի սլաքները փոխվել են Մեծ Բրիտանիայում 1908թ.-ին, ինչից հետո շատ երկրները հետևել են նրա օրինակին: Նշվում է, որ նման համակարգի կիրառումը օգնում է խնայել էլեկտրաէներգիան:
ArmAr.am












