Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Սուրեն Սուրենյանց. « Գերտերությունները ճնշում կգործադրեն կողմերի վրա»

Մարտ 26, 2010թ. 14:39

surenyancՄենք չունենք քաղաքական այնպիսի թիմ, որը կկարողանա սպասարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս բարդ գործընթացը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀԱԿ-ի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նրա խոսքով, իշխանությունները երկու տարվա ընթացքում համակարգային փոփոխություններ չեն իրականացվել, իշխանությունների որակի փոփոխություն չի եղել:

Գնահատելով Թուրքիայի կեցվածքն այս գործընթացում, Սուրենյանցն այն ճկուն համարեց՝ նշելով, որ դրա վերաբերյալ կարծիքներ հայտնում են մի քանի լուրջ գործիչներ, իսկ Հայաստանում գործընթացի վերաբերյալ գնահատկաններ հնչում են այնպիսի պատգամավորների շուրթերից, որոնք, կարծես թե, հենց այսօր են տեղեկացել դրա մասին: Նա միաժամանակ նշեց, որ Թուրքիայում նաև հասարակությունն է ակտիվ այս գործընթացում:

Սուրենյանացը նաև նշեց, որ դեռ 1994 թվականից ինքը հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման կողմնակից և այսօր էլ դրան կողմ է: Նրա կարծիքով, գերտերությունները ճնշում կգործադրեն կողմերի վրա, որպեսզի միաժամանակ լինի վավերացումը:


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն