Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Իսրայելի Կնեսետը կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը

Մարտ 27, 2010թ. 09:00

664Իսրայելի խորհրդարանում` Կնեսետում, ապրիլ ամսին կրկին քննարկման կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը: Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ, նման նախաձեռնությամբ հանդես է գալու խորհրդարանի «Մերեց» խմբակցության նախագահ Խաիմ Օրոնը:

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության խնդրին` ընդգծելով Իսրայելում դրա ճանաչման հետ կապված դժվարությունները, պարբերականը դրանց թվում նշում է Իսրայել-Թուրքիա, Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները, ինչպես նաև այդ երկրում հայկական գործոնի առկայություն:

Վերջին խնդրի համատեքստում թերթը դիտարկում է Երուսաղեմի հիմնախնդրի կարգավորման հարցում «Հայկական թաղամասի» ունեցած ռազմավարական նշանակությունը:

Ներկայացնելով Իսրայելի հայ համայնքի մի շարք անդամների տեսակետներն ու դիտարկումները` պարբերականը նշում է, որ հայկական բանաձևն առաջին անգամը չէ, որ քվեարկության է դրվելու Կնեսետում:
ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն