Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Համազեկուցողներ. «Ճանապարհային քարտեզ», որը բխում է բոլոր հայերի շահերից»

Մարտ 27, 2010թ. 11:24

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլումբիեն ողջունել են 2008-ի մարտյան իրադարձությունների հետևանքների վերացման և դրան ուղղված բարեփոխումների «ճանապարհային քարտեզը», որը պատրաստել էին ՀՀ իշխանությունները: Այդ մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքէջից:

«Մենք ողջունում ենք այն բարեփոխումների լայն շրջանակը, որը պատրաստել են իշխանությունները ի պատասխան մեր առաջարկների, սակայն ուզում ենք ընդգծել, որ կարևոր է ոչ թե ներկայացված բարեփոխումների բովանդակությունը, այլ դրանց իրականացումը», -հայտարարել են համազեկուցողները:

Նրանք նաև ընդգծել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում ընդգրկված առաջարկությունների կատարման կարևորությունը: «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում վեր են հանված շատ լուրջ խնդիրներ կապված Հայաստանի դատական համակարգի գործունեության հետ, և մենք կուզենայինք, որ իշխանությունների կողմից հստակ հավաստիացումներ ստանայինք, թե ինչ ժամկետներում կիրականացվեն բարեփոխումները», -նշում են համազեկուցողները:

Նրանք նաև նկատում են. «Մենք այժմ սպասում ենք ստանալ իշխանությունների կողմից խոստացված մանրամասները, ինչպես նաև ԵԽ տարբեր ներկայացուցիչների կարծիքներ: Այնուհետև կլսենք Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի կարծիքները, հույս ունենք Հայաստանի խորհրդարանի հետ միասին կազմել կարևորագույն բարեփոխումների իրականացման մանրամասն, հստակ և յուրահատուկ «ճանապարհային քարտեզ», որը բխում է բոլոր հայերի շահերից: Ոչ ոք չի ուզում, որ 2008-ի մարտյան դեպքերը կրկնվեն»:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն