Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Օբաման ու Մեդվեդևը եկել են փոխհամաձայնության

Մարտ 27, 2010թ. 12:22

dmitrij-medvedev-i-barak-obama2Ինչպես հաղորդում է BBC-ն, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ամիսներ տևած բանակցություններից հետո եկել են փոխհամաձայնության Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման նոր պայմանագրի շուրջ։

Երկու երկրների նախագահների միջև համաձայնությունը ձեռք է բերվել երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Ռուս-ամերիկյան նոր պայմանագրի համաձայն՝ կողմերը պարտավորվում են մարտագլխիկների քանակը հասցնել մինչև 1,550-ի, ինչը գրեթե 30%-ով քիչ է ներկայիս մակարդակից։ Երկու երկրների առաջնորդները ՌՀՍ նոր համաձայնագիրը կստորագրեն Պրահայում ապրիլի 8-ին կայանալիք հանդիպմանը։ Նոր համաձայնագրի գործողության ժամկետը 10 տարի է։

«Այս պատմական համաձայնագիրը ամրապնդում է երկու երկրների անվտանգությունն ու ապացուցում, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանն առաջնորդներ են միջուկային անվտանգության և միջուկային զենքի գլոբալ չտարածման ոլորտում»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։

Վաշինգտոնում մեկնաբանել են, որ նոր պայմանավորվածությունը վերահաստատում է Բարաք Օբամայի պատրաստակամությունը Մոսկվայի հետ հարաբերությունները «վերբեռնելու» հարցում։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսնակ Նատալյա Տիմակովան նշել է, որ «նոր համաձայնագիրն արտացոլում է երկու պետությունների շահերի հավասարակշռությունը»։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն