ՀԱԿ-ը նախապատրաստվում է ապրիլի 6-ի հանրահավաքին
Մարտ 27, 2010թ. 10:48
Հայ ազգային կոնգրեսը նախապատրաստվում է հաջորդ հանրահավաքին, որը կայանալու է ապրիլի 6-ին` ժամը 18:00-ին, Մատենադարանին հարող տարածքում:
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասել է, թե. «Մեծ թափով ենք պատրաստվում հանրահավաքին, մեր տարածքային կառույցները լծվել են հանրությանն իրազեկելու գործին: Առաջիկայում նաև թռուցիկներ կբաժանվեն»:
ՀԱԿ հանրահավաքի օրը պատահական չի ընտրված. ապրիլի 6-ին Երևանում մեկնարկելու է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ միջազգային համաժողովը:
ArmAr.am












