Թուրքն ուզում է մշակութային կենտրոն բացել Հայաստանում
Մարտ 27, 2010թ. 12:31
Թուրքական «Յունուս Էմրե» հիմնադրամը ցանկանում է Թուրքական մշակույթի կենտրոն բացել Հայաստանում: Թուրքական «Զաման», օրաթերթի փոխանցմամբ, այս մասին ասել է հիմնադրամի տնօրեն Ալի Ֆուաթ Բիլկան: Վերջինս միաժամանակ հավելել է, թե կենտրոնը կբացի այն ժամանակ, երբ հայ-թուրքական արձանագրություններն ուժի մեջ կմտնեն:
Բիլկանը նաև նշել է, որ եթե Հայաստանը թույլ տա, ինքը կգնա Հայաստան և անձամբ կբացի կենտրոնը` մինչ արձանագրությունների վավերացումը:
ArmAr.am












