Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ո՞վ է թույլ տվել Շիրինօղլու խոսել հայի անունից

Մարտ 27, 2010թ. 12:48

turkerԵրեկ, ի վերջո, տեղի ունեցավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու պոլսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչ համարվող` Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ մեծահարուստ Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը:

Չնայած այն բանին, որ սույն հայը խոստացել էր հանդիպումից հետո որևէ հայտարարությամբ հանդես չգալ, սակայն թուրք տերերի պահանջով, այնուհանդերձ, այդ հայտարարությունը հնչեց:

Եվ ահա, հանդիպումից անմիջապես հետո Շիրինօղլուն հայտարարել է, թե 1915թ իրադարձություններն, ընդամենը` «վեճ են` երկու անկեղծ ընկերների միջև»:

«Երկու անկեղծ եղբայրների միջև երկպառակություն և տարաձայնություն մտցրեցին, ինչի արդյունքում միմյանց շատ սիրող երկու ընկերների վեճը վատ ավարտ ունեցավ: Նրանց միջև առաջ եկավ անվստահություն»,- ասել է Շիրինօղլուն` ավելացնելով, որ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները «պետք է մոռանալ և առաջ նայել»:

Ապա շարունակել է. «Ես չեմ ասում, թե ոչինչ չի եղել: Հայաստանում բնակվող մեր ազգակիցները զրկանքներ են կրել… Սակայն շատ փորփրել պետք չէ»,- հայտարարել է Շիրինօղլուն:

Պոլսահայ համայնքի ազդեցիկ «հայը» անցնելով բոլոր սահմանները նույնիսկ իրեն թույլ է տվել ասել, թե հարկ չկա 1915թ. իրադարձություններին տալ Ցեղասպանություն որակումը:

Ակնհայտ է, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման արշավից սարսափած ու այն կանխելու նպատակով Թուրքիայի իշխանությունները փորձարկում են թուրքական դիվանագիտության  հին ու մշակված գրեթե բոլոր մեթոդները: Թուրքն այս անգամ գործի է դրել` հային  հայի ձեռքով վնասելու իր հայտնի զենքը: Իրեն հայ համարող Շիրինօղլու կողմից հնչած այս պատվիրված հայտարարությունը հենց դրա վկայությունն է:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն