Վլադիմիր Կազիմիրով. « Բաքուն տարիներ շարունակ սպառնում է…»
Голос Армении-ն տպագրել է դեսպան, 1992-96թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության խմբի ղեկավար Վլադիմիր Կազիմիրովի հոդվածը` ղարաբաղյան հակամարտության առկա իրավիճակի վերաբերյալ:
Հոդվածագիրը մասնավորաբար անդրադառնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` պաշտոնական Բաքվին ուղղված կոչին` կնքել ուժի չգործադրման համաձայնագիր, ապա նշում. «Նույն օրը, ինչպես և կարելի էր սպասել, Բաքուն պատասխանեց մերժումով: …Բաքուն տարիներ շարունակ սպառնում է հենց ուժի միջոցով «վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը»: Նա չի կարողանում կտրուկ պոկվել այդ սպառնալիքներից` այդպիսով ընդունելով իր անկարողությունը և բլեֆի տպավորությունը: Նման համաձայնագիր կնքելը Բաքվի համար կնշանակեր ստորագրել իր հսկայական ռազմական ծախսերի անիմաստության ներքո: Բաքվի` Սերժ Սարգսյանի առաջարկին դրական արձագանքելը Անկարային «ոչ այն» ազդանշանը կտար` հեշտացնելով Հայաստանի հետ կնքված արձանագրությունների վավերացումը: …Սերժ Սարգսյանի կողմից բարձրացվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շատ լուրջ հարց` անվտանգության, պատերազմի և խաղաղության հարցը, ինչը թույլ կտար հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց արձանագրել: Միջազգային հանրության համար սա ամենագլխավորն է: Ազդեցիկ պետություններն ու միջազգային կազմակերպությունները հետևողականորեն պնդում են, որ այս հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»:
ArmAr.am












