Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանի ԱԳՆ. « Այս պահին միջազգային խաղաղապահների տեղակայման մասին խոսելը տեղին չէ»

Մարտ 27, 2010թ. 13:26

AdrbejanԱդրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը մեկնաբանել է ԼՂՀ հակամարտության գոտի միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորությունը՝ նշելով, որ դեռ բանակցություններ են ընթանում եւ չեն համաձայնեցված հիմնական սկզբունքները, որի հիման վրա պետք է հաշտության համաձայնագիր կնքվի: Իսկ այդ պայմաններում, միջազգային խաղաղապահների տեղակայման մասին խոսելը տեղին չէ: «Հայկական կողմը դեռ չի հստակեցրել, որ ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած մադրիդյան նորացված սկզբունքները, ուստի դեռ վաղ է խոսել խաղաղապահների մասին»,- ասել է Փոլուխովը:

«Քանի դեռ առաջին փուլում չեն համաձայնեցվել բոլոր սկզբունքները եւ որոշված չէ խաղաղության համաձայնագրի ձեւաչափը, կարծում եմ, որ չարժե խոսել այն մասին, թե կլինե՞ն ընդհանրապես այդ միջազգային դիտորդները կամ խաղաղապահները: Ներկայացուցիչների կարգավիճակը եւ այն երկրները, որոնք կարող են մասնակցել այդ գործընթացին, դեռ չի քննարկվում: Այդ բոլորը բանակցությունների երկրորդ փուլի հարցեր են, որը կգա այն ժամանակ, երբ կավարտվի առաջին փուլը` Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ համաձայնագրի ստորագրումով»,- ամփոփել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն