Թուրքիայում Էրդողանին ոչ միայն վիրավորում են, այլ համարում մարդասպան
Թուրքիայում երկրի վարչապետ Էրդողանին վիրավորելը վերածվում է վատ ավանդույթի: Կամ թքում են կամ հայհոյում, կամ էլ հանդես գալիս տարաբնույթ կարգախոսներով: Դրանցից մեկն էլ «Մարդասպան Էրդողան» կարգախոսն է:
Եվ ահա, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի Թունջելիի դատարաններից մեկը վճիռ է կայացրել տեղեկագրեր բաժանած երկու անձանց նկատմամբ:
Սակայն ինչպես տեղեկացնում է Firat գործակալությունը` Թունջելիի դատարանը արդարացման վճիռ է կայացրել Քազըմ Թոսունի եւ Ուֆուք Քալանչի նկատմամբ, ովքեր մեղադրվում էին վիրավորական կարգախոսի համար: Թուրքական դատարանի որոշման մեջ նշվել է, որ «Մարդասպան Էրդողան» խոսքը հանցանք չէ:
Ի դեպ, հիշեցնենք. խոսքն այն մասին է, որ դեռ 2008-ին Թուրքիայի զինուժի կողմից Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հանրապետությունում սկսած ռազմական գործողությունների դեմ բողոքելու նպատակով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ բաժանվել էին տեղեկագրեր, որոնցում իբրև կարգախոս գրված են եղել այդ բառերը`«Մարդասպան Էրդողան»:
ArmAr.am












