Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան

Իրանի քաղաքացիները նախընտրել են Հայաստանը

Մարտ 27, 2010թ. 13:51

Այս օրերին Երևանի փողոցներում, համերգային սրահներում, սուպերմարկետներում կարելի է տեսնել բազմաթիվ իրանցիների: Փաստորեն, վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստան է ժամանել 10-15 հազար Իրանի քաղաքացի: Այս տվյալները հայտնեցին Հայաստանում Իրանի դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ենթադրվում է, որ ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվն ավելի մեծ է:

Իրանում նշվող Նովրուզը շատերը նախընտրում են անցկացնել երկրից դուրս: Տոնը, որը խորհրդանշում է նոր տարվա սկիզբը, սկսվել է մարտի 20-ին և շարունակվելու է 13 օր: Այդ օրերը Իրանում ոչ աշխատանքային են: Իրանի քաղաքացիներից շատերը նախընտրել են Հայաստանը:

Տոնի շրջանակում միջոցառումներ են անցկացվել նաև Հայաստանում: Օրինակ մարտի 20-ի երեկոյան Կապույտ մզկիթում տեղի է ունեցել տոնի դիմավորման արարողությունը: Երևան է ժամանել Իրանի ազգային անսամբլը և ելույթներ ունեցել Երևանի պետական տնտեսագիտական և Հայաստանի ագրարային համալսարաններում:

Նովրուզը կապված է գարնան, բնության զարթոնքի, տաք օրերի և գյուղատնտեսական աշխատանքների սկսման հետ: Այս մասին հայտնում է  iranahayer.com կայքէջը:

ArmAr.am


Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն