Այսօր թատրոնի միջազգային օրն է
Մարտ 27, 2010թ. 14:02
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է թատրոնի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց թատրոնի միջազգային օր: Այսօր երեկոյան ԱԺ-ի այգում նույնպես կնշվի թատրոնի միջազգային օրը:
Միաժամանակ տեղեկացնենք, որ այսօր կմեկնարկի նաեւ 20-րդ դարի կրկեսի լեգենդար արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որոնց մասնակցելու նպատակաով, ի թիվս հանրահայտ արտիստների, Հայաստան կժամանի նաեւ Լեոնիդ Ենգիբարյանի թոռը` Պյոտրը:
Երկու տարին մեկ օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում անցկացվում է Մնջախաղի փառատոն, այն այսուհետ կկրի Ենգիբարյանի անունը:
ArmAr.am












