Արցախի Հանրապետության նախագահը մասնակցել է ծառատունկին
Մարտ 27, 2010թ. 15:00
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված ծառատունկին:
ArmAr.am-ին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է Ստեփան Շահումյանի անվան պուրակ եւ տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող բարեկարգման աշխատանքներին:
Նախագահին ուղեկցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը եւ պաշտոնատար այլ անձինք:
ArmAr.am












