Դենիզ Բայկալ. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը սխալ է»
Թուրքիայի խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը կուսակցության Սիիրթի նահանգային համաժողովւմ կրկին քննադատել է թուրքական իշխանություններին` հայտարարած քրդական հարցի եւ Հայաստանի հետ հարաբերությւոնների կարգավորման քայլերի համար:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Բայկալը նշել է, որ առկա խնդիրներին էթնիկ որակումներ տալը սխալ է եւ ավելացրել. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը սխալ է: Իհարկե, մենք թշնամի չենք: Պատմական ողբերությունները գիտենք, իսկ այժմ թշնամություն չունենք: Հայաստանի անկախությունը առաջինը ճանաչած երկրների մեջ ենք: Սակայն Հայաստանի կողմից Ղարաբաղը բռնազթելուց հետո փակեցինք սահմանը: Հիմա էլ ասելով, որ Հայաստանի հետ բարեկամ ենք դառնալու` Ադրբեջանի դեմ դուրս եկանք: Գազի գինը բարձրացրեցին, այսինք, դրա դիմաց վճարեցինք: Դրանք սխալ գործեր են: Քրդական հարցի եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի գլխին փորձանք դարձավ, Թուրքիային նեղ վիճակի մեջ գցեց»-նշել է Դենիզ Բայկալը:
Բայկալի կուսակցությունը թուրքական խորհրդարան դիմում է ներկայացրել, որում պահանջվում է խորհրդարանում քննարկել Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների ապագան: Հիշյալ կուսակցության ղեկավարները անընդհատ կոչ են անում թուրքական իշխանություններին հետ կանչել խորհդարանից արձանագրությունները:
ArmAr.am












