Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Մերզլյակով.«Կողմերը համաձայնության են եկել Մադրիդյան սկզբունքների շուրջ` բացի 4 կետերից»

Մարտ 29, 2010թ. 12:23

«ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների ընթացքը բավական լուրջ է, որի պատճառով անհրաժեշտություն է առաջացել, որ ԵԱՀԿn-1034-i Մինսկի խմբի համանախագահներն այցել են տարածաշրջան»: Մարտի 28-ին Ստեփանակերտում նման տեսակետ է հայտնել Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի տեղեկատվական վարչությունից,  ԼՂՀ ղեկավարության հետ համանախագահների հանդիպումը տեւել է մոտ 1,5 ժամ: Յուրի Մերզլյակովի խոսքով, տարվա վերջին համանախագահների կողմից առաջ քաշված առաջարկությունների համաձայնեցման գործընթացն ընթացի մեջ է:

Ռուս համանախագահն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ կողմերը համաձայնության են եկել Մադրիդյան սկզբունքների շուրջ` բացի 4 կետերից: Նրա խոսքով, հայկական կողմն արդեն իր անհամաձայնությունն է հայտնել որոշ կետերի վերաբերյալ, բայց իրենք հակված չեն բարդացնել իրավիճակը: «Ուղիղ երկու տարի առաջ նույն իրավիճակն էր Մադրիդյան սկզբունքների շուրջ, երբ հայկական կողմը ընդունում էր, բայց, ինչպես հիմա է պարզվում` ոչ ամբողջապես, իսկ ադրբեջանական կողմը չէր ընդունում, եւ մենք երկար աշխատեցինք, որպեսզի գանք ընդհանուր հայտարարի», — նշել է Մերզլյակովը: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր ժամանում են Հայաստան եւ հանդիպելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն