Գլխավոր » Լրահոս

Մոսկվայի ահաբեկությունների հետևանքով հայեր են զոհվել

Մարտ 29, 2010թ. 12:46

g_imageՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Մոսկվայի մետրոյի երկու կայարաններում կատարված ահաբեկչական պայթյունների հետևանքով, նախնական տվյալով, զոհվել է երկու հայ՝ 1982թ. ծնված Խաչատրյան Լևոնը և 1973թ. ծնված Մելքումյան Հասմիկը։ Gazeta.ru–ի տվյալով՝ վիրավորների թվում է 18–ամյա հայ պատանի՝ Մարտիրոսյան Համիկ։ Նրան տեղափոխել են Մոսկվայի թիվ 36 հիվանդանոց։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան երկու հաջորդական պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի մետրոյի երկու կայարաններում։ Կան տասնյակ զոհեր։ Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։ Նախնական վարկածով՝  պայթյուններն իրականացրել են կին մահապարտ ահաբեկիչները։ Չի բացառվում, որ պայթուցիկները գործարկված լինեն բջջային հեռախոսների միջոցով։ Վերջին տվյալով՝ զոհերի թիվը 37 է։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն