Կիպրոսի հայ համայնքը կազմակերպում է հերթական համերգը
Մարտ 29, 2010թ. 14:48
Ապրիլի 10-ին Նիկոսիայի «Ստրովոլոս» դահլիճում տեղի կունենա Կիպրոսի «Համազգային» մշակութային եւ կրթական միության «Օշական» մասնաճյուղի «Սիփան» պարային համույթի 10-րդ ամենամյա համերգը: Համերգը տեղի կունենա Կիպրոսի կրթության եւ մշակույթի նախարար Անդրեաս Դեմետրոուի եւ Կիպրոսի խորհրդարանի հայ համայնքի ներկայացուցիչ, նշանավոր գործարար եւ հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Մահդեսյանի հովանավորությամբ:
«Հայերն այսօր»
ArmAr.am












